Երեւանի մերձակայքում 51 հա անտառ տնկելու համար ՀՀ կառավարությունը նախատեսում է հատկացնել 75 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով` հարցը ներառված է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:
Անտառապատումն իրականացվելու է «Երեւանի անտառտնտեսություն» հիմնարկի «Էրեբունի» մասնաճյուղում, կիսաանապատային տարածքներում:
Նշենք, որ 1992-1995թ վականներին Երեւանի հարակից տարածքներում ոչնչացվել են ավելի քան 1300 հա անտառներ, արդյունքում վատթարացել է մայրաքաղաքի սանիտարական վիճակը, հաճախակի են դարձել փոշեքամիները, ակտիվացել են էկոլոգիական բացասական երևույթները։
Երեւանի մերձակայքում 51 հա տարածքի անտառապատումն էապես կնպաստի քաղաքի սանիտարական առողջարարական, էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը: