News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2012 թ. հունվար-փետրվարի տվյալներով Հայաստանն ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում արդյունաբերության աճի տեմպով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` արդյունաբերության աճը հունվար-փետրվարին Հայաստանում կազմել է  18.5 %, Տաջիսկտանում` 15.4%: ԱՊՀ պետություններից միայն այս երկուսում է արձանագրվել արդյունաբերության երկնիշ աճ:

Այսպես` Բելառուսում այդ նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճը 6.3% է, Ռուսաստանում` 4.9%,

Ղազախստանում` 2.8%,  Ուկրաինայում`2%, Ադրբեջանում` 0.2%:

Ղրղզստանում եւ Մոլդովայում արձանագրվել է արդյունաբերության անկում (համապատասխանաբար` 32.8% եւ 4.2%):

ԱՊՀ-ում արդյունաբերության միջին աճը 4.3% է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ