News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է զորահանդես` նվիրված Շուշիի ազատագրման  եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձին (ֆոտոռեպորտաժ):

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակով անցել են հետեւակները եւ զրահատեխնիկան, արագ արձագանքման, հրետանային, հակատանկային զորքերի, ստորաբաժանումները, հրետանային կրակի համակարգերը, հրանոթները: Ներկաների հատուկ ուշադրությանն են արժանացել  հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը:

Հիշեցնենք, որ հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել էին նախորդ տարվա աշնանը Երեւանում կայացած զորահանդեսում: Իրենց պարամետրերով հայկական սարքերը չեն զիջում արտասահմանյանին:

Ստեփանակերտում տոնական զորահանդեսն ավարտվել է դեֆիլեով` նվագամբի եւ պատվավոր պահակազորի մասնակցությամբ:

Տրիբունայից ռազմական շքերթի ընթացքին հետեւել են հայկական երկու պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, իշխանական կառույցների ներկայացուցիչներ:

Շքերթը դիտելու էին եկել Ստեփանակերտի բնակիչներն ու ղարաբաղյան մայրաքաղաքի հյուրերը:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Շուշիի ազատագրման 20-ամյակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ