News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության ‹‹Հայ Էկոմոնիտորինգ›› ՊՈԱԿ-ը հրապարակել է Երեւանի օդային ավազանի աղտոտվածության փետրվարի մոնիտորինգի տվյալները:

Մոնիտորինգով որոշվում են մթնոլորտում ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների եւ գետնամերձ օզոնի պարունակությունները:

Ավտոմատ դիտարկումների տվյալների համաձայն, Երեւանի մթնոլորտում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,3 անգամ, ազոտի օքսիդինը ` 1,4:

Ածխածնի մոնօքսիդի ամսվա առավելագույն կոնցենտրացիան դիտվել է Նոր-Նորք համայնքի տարածքի մթնոլորտում, ազոտի երկօքսիդինը` Կենտրոն  համայնքի տարածքի մթնոլորտում, ազոտի օքսիդինը` Արաբկիր համայնքի տարածքի մթնոլորտում, ծծմբի երկօքսիդինը` Նոր-Նորք  համայնքի տարածքի մթնոլորտում:

Այսպիսով` Նոր Նորքն «առաջատար է» ածխածնի մոնոքսիդի ու ծծմբի երկօքսիդի քանակությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ