News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

ԿԸՀ-ի առջեւ հացադուլ հայտարարած նախկին ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանն, այսօր` մայիսի 9-ին, ժամաը 15.15-ի սահմաններում վրան է տեղադրել, սակայն  20-30 րոպե հետո Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եկել եւ անձամբ հանել է տեղադրված վրանը, ինչպես նաեւ վերցրել է Արտավազդ Վարդանյանի հովանոցը: Այս մասին NEWS.am-ին փոխանցեց հացադուլավոր Արտավազդ Վարդանյանը:

Նրա փոխանցմամբ, ներկա պահին իրեն է այցելել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ փորձում է հասկանալ ստեղծված իրավիճակը: Ա. Վարդանյանի խոսքով, եթե կարճ ժամանակ անց խնդրին դրական լուծում չտրվի, կդիմի դատական ատյաններին:

Ինչ վերաբերում է իր առողջական վիճակին, նա ասաց, որ այնքան էլ լավ չի, սակայն վաղը` հացադուլի 7-րդ օրը, ինչպեսեւ խոստացել էր, կհայտարարի` շարունակո՞ւմ է հացադուլը, թե` ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news