News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի առիթով:

ՈՒղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի` Մայիսի 9-ի առիթով:

Մենք խոնարհվում ենք Մեծ հայրենականի բոլոր մասնակիցների ու վետերանների առջեւ, ովքեր իրենց հերոսական պայքարի, կյանքի ու անկոտրում կամքի շնորհիվ կերտեցին այսօրվա խաղաղությունը: Ուղիղ 20 տարի առաջ Մեծ հայրենականի հերոսների սխրանքը կրկնեցին Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսները՝ ազատագրելով թշնամուց Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին: Հայը, մեկ անգամ եւս, ապացուցեց իր հայրենիքում խաղաղ ու արժանապատիվ գոյության անխախտ իրավունքը: Արցախի ժողովուրդը իրեն պարտադրված անհավասար գոյամարտում կարողացավ դիմակայել եւ ի կատար ածել հայրենիքում անվտանգ ապրելու ու սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար եւ պետք է սրբությամբ պահենք ու պահպանենք իրենց կյանքն անմնացորդ նվիրաբերած հերոսների անմահ հիշատակը:

Սիրելի վետերաններ եւ ազատամարտիկներ, կրկին ու կրկին շնորհավորելով այս փառապանծ օրվա կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, մեր պետությանն ու ժողովրդին' խաղաղություն եւ բարգավաճում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ