News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բաքվի №1 հիվանդանոցը տպավորիչ շենք է.  անբասիր մաքրությամբ եւ անհրաժեշտ սարաքավորումներով հագեցած հիվանդանոց` իսկական ժամանակակից պետության խորհրդանիշ, ինչպիսին փորձում է լինել նավթով հարուստ այդ երկիրը: Սակայն շենքի վերին հարկում ժամանակակից Ադրբեջանի մեկ այլ խորհրդանիշ է` ծանր վիրավոր լրագրողը, գրում է  բրիտանական BBC-ին:

Լրագրող Իդրակ Աբասովն ուղեղի ցնցում է ստացել, կոտրվել են կողոսկրերը, նա նաեւ վստահ չէ` կվերականգնվի արդյոք տեսողությունը, թե ոչ: Նա տեսանկարահանել է մարդկանց, ովքեր բողոքել են պետական  «Socar» նավթային ընկերության կողմից իրենց տները քանդելու դեմ: Նրա խոսքով` ընկերության թիկնապահներն իրեն դաժան ծեծի են ենթարկել:

«Չէի սպասում, թե նրանք այդքան ուժեղ կծեծեն, նրանք ոչ թե ծեծում էին, այլ ուզում էին սպանել: Մենք հուսով էինք, թե ոչ մի հարձակում չի լինի մինչեւ «Եվրատեսիլը»: Միշտ էլ վտանգավոր է եղել Ադրբեջանում լրագրող լինելը: Հիմա իրավիճակը վատթարանում է օր օրի»:

Բաքվում այս տարի կանցկացվի «Եվրատեսիլը», եւ կառավարությունը հույս ունի ֆանտաստիկ շոու ներկայացնել, սակայն իրավապաշտպանները  այդ կարճ ժամանակահատվածն օգտագործում են  ուշադրությունը խնդիրների վրա հրավիրելու համար, որոնք, ըստ նրանց, գնալով ավելի են շատանում:

Տեսականորեն Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է համարվում,  սակայն կյանքն այստեղ այնքան դժվար է ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների համար, որ 2010թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չկարողացավ մտնել խորհրդարան: 

Կասկած չկա, որ Բաքուն վերափոխվել է երկրի նավթային եւ գազային հսկայական հարստության շնորոհիվ:  Կռավարությունն ուզում է օգտագործել «Եվրատեսիլը»` Բաքվում եղած լավագույնն ընդգծելու համար: Սակայն կիսաքանդ տներում դեռ մարդիկ են ապրում` ամեն րոպե հերթական բուլդոզերին սպասելով: Շատերը կարծում են, որ երկրի հարստությունը գտնվում է կառավարող էլիտայի վերահսկողության ներքո, եւ ժողովրդավարության բացակայության պարագայում նրանք Ադրբեջանի ապագան որոշելու ձայն չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ