ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) մայիսի 12-ին կժամանեն Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Այցի ընթացքում նախատեսվում է համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, համանախագահների այցը տարծաշրջանային է, եւ մայիսի 13-ին նրանք կլինեն Բաքվում:
Սպասվում է, որ նրանք կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ համանախագահների վերջին այցը տարածաշրջան կայացել էր 2012 թ. մարտին: