News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 9-ին, ժամը 18.34-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս - Ն. Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետեւանքով ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես E 320» մակնիշի 31 ՕՏ 689 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով Երեւանի բնակիչ, վարորդ Գ. Հովհաննիսյանը ստացել է գլխի վնասվածք եւ հոսպիտալացվել Մասիս քաղաքի հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ժամը 18.53-ին հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ