News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, մայիսի 9-ին, ժամը 06.45-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Շենգավիթի ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցներն իրականացրել են տարածքի զննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ