News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսում ակտիվիստներ կան, ովքեր հարցնում են, թե արժե՞ այս 7 մանդատի համար մտնել խորհրդարան, սակայն քաղաքականությամբ զբաղվողը չպետք է զգացմունքներով առաջնորդվի: Այս մասին, այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ ներկայացուցիչ Արշակ Բանուչյանը, ով առաջադրվել էր 11 ընտրատարածքում ու պարտվել Գրիգորի Մարգարյանին («Բելաջոյի Գրիշ»):

«Մենք էլ մեծ սպասելիքներ ունեինք, սպասելիքներն ավելին էին, քան եղավ, բայց մանդատ վայր դնելով ի՞նչ հարց ես լուծում: Եթե մենք մանդատները վայր դնելով կարող ենք անել նոր ընտրություններ եւ մեզ կմիանան ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ մյուսները` կանենք դա»,-ասաց նա:

Լրագրողների խնդրանքով Բանուչյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի այն հայտարարությանը, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքն ընդամենը պայքարի իմիտացիա էր: «Հիմա դա իր տեսակետն է, ի՞նչ մեկնաբանեմ: Չեմ կարծում, որ իմիտացիա է, քանի որ մարդիկ հավաքվել էին տեսնելու, թե ինչ քայլեր են անելու: Մակեյանը քաղխորհրդի անդամ է, որոշ հարցերում կողմ է եղել, որոշ հարցերում` դեմ: Ես ինքս բնույթով թիմի մարդ եմ, հետեւաբար մեծամասնության կարծիքն եմ ընդունում»,-ասաց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ