News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա չկազմի, ապա ՀՀԿ-ն կարող է կոալիցիա կազմել «Օրինաց երկրի» կամ էլ «Ժառանգության» հետ: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով` «Ժառանգությունն» այլեւս ընդդիմադիր կուսակցություն չէ, ինչը ցույց է տալիս «Ժառանգության» ցուցակի առաջին մասը եւ քարոզչական շրջանում նրա պահելաձեւը: «Պետք է տարանջատել երեկվա եւ այսօրվա «Ժառանգությունը»: Նախկին կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչները ցուցակում բավականին հեռու էին գտնվում: Մի քանի ընտրատեղամասերում նրանք իրենց տեղը ֆորմալ առումով զիջեցին իշխանություններին, այս ընտրարշավը ցույց տվեց, որ իրենք այնքան էլ ընդդիմադիր չէին»,- նշեց Ս. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կոալիցիա կազմելուն ԲՀԿ-ի հետ, ապա «նման կոալիցիայի կազմավորման  հավանակությունը բավականին մեծ է»:

«Դեպքերի մնան զարգացումը իմ կարծիքով,  բավականին տրամաբանական է եւ ճիշտ: ՀՀԿ-ին դա պետք է ներքին լեգիտիմության համար, եւ միավորվել այս ուժի հետ, նշանակում է, մեծացնել իր լեգիտիմությունը: Բոլորի համար պարզ է, որ ԲՀԿ-ն հասարակության մոտ բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ այս ուժից  հասարակության սպասելիքները բավականին մեծ են: Եվ դա, բնականաբար, կբարձրացնի խորհրդարանի լիգիտիմությունը ԲՀԿ ունի ընդդիմախոսի, ոչ թե կոշտ ընդդիմադիրի դեր, ինչն իր հերթին, ավելի հավանական է դարձնում այս կոալիցիան: Ոչ ոք չի սիրում պետության միակուսակցական համակարգը: Միջազգային հանրության կողմից այս քայլը եւս դրական կդիտվի»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ