News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը հույս ունի, որ Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ արդյունաբետ կլինեն: Այս մասին Եգիպտոսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Չմիավորման շարժման երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ:

Նալբանդյանը նշել է, որ Իրանը միշտ դեմ է հանդես եկել հարեւան երկրների միջեւ տարաձայնություններին ու վեճերին: Նա նաեւ իր իրանցի գործընկերոջը հրավիրել է մոտ ապագայում այցելել Երեւան, հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:

Իր հերթին, Սալեհին նշելով Իրանի եւ Հայաստանի պատմական կապերը, ընդգծել է, որ հարեւան երկրները պետք է աշխատեն միասին, բարեկամական մթնոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ