News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթաշեն կամրջից այսօր` մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, 45-50 տարեկան մի տղամարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը, տեղում է նաեւ 1-03 շտապօգնության ծառայության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր է կանչվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում պարզելու համար ինքնասպանություն գործած անձի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ