News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային շուկաներում այս շաբաթ էժանացել է ոսկին: «Ռոյթեր» գործակալության տեղեկացմամբ` երեկ, մայիսի 9-ին ոսկու 1 ունցիան (31.1 գրամ) միջազգային բորսաներում արժեցել է 1580.88 դոլար: Հունվարի 3-ից հետո սա ոսկու նվազագույն արժեքն է: Ոսկու գնանկումը սկսել է մայիսի սկզբներից, ու արագացել մայիսի 8-9-ին:

Ոսկու գնանկման հիմնական պատճառը Եվրոպայում ռեցեսիայի սպասումներն են, ու այդ ֆոնի վրա` ամերիկյան պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի բուռն աճը: Վերջին շրջանում ներդրողները սկսել են ամերիկյան կառավարության պարտատոմսերին նախապատվություն տալ ոսկու փոխարեն: Արդյունքում` զգալի էժանացել է ոչ միայն ոսկին, այլեւ եվրոն: Վերջինիս փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է հունվարից հետո իր նվազագույն մակարդակին` 1.2927 դոլար:

Վերլուծաբանները նշում են, որ 2011 թ. ոսկու գնի վերելքը դժվար թե կրկնվի, քանի որ 2011 թ. ոսկին թանկացմանը նպաստում էին զարգացող երկրների  կենտրոնական բանկերի կողմից ոսկու ռեզերվների համալրումները: Արդյունքում` 2011 թ. սեպտեմբերին ոսկու գինը հասավ իր ռեկորդային մակարդակին` 1920 դոլար ունցիայի համար: Սակայն այնուհետ սկսեց նվազել: Այս տարի քիչ հավանական է համարվում, որ կենտրոնական բանկերը ռեզերվների համալրման նպատակով ոսկու մեծ խմբաքանակներ գնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ