News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել Տավուշի եւ Վայոց Ձորի մարզպետարաններում ստուգումների արդյունքում: Այդ մասին նշված է ՀՀ կառավարություն ներկայացրած 2011 թ. պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության հաշվետվության մեջ:

Մասնավորապես` Տավուշի մարզպետարանն իր ենթակայության հանրակրթական դպրոցներին ավելի է ֆինանսավորել 8 մլն դրամի չափով, որի մեծ մասը դեռեւս չի վերականգնվել բյուջե: Բացի այդ` սոցիալական ծառայությունները հաշվառել եւ վճարել են 1.4 մլն դրամի ավել նպաստ, իսկ 14 շինարարական օբյեկտներում վճարված 5.8 մլն դրամի դիմաց աշխատանքներ չեն կատարվել:

Նմանատիպ խախտումներ, սակայն ավելի փոքր չափերով, առկա են Վայոց Ձորի մարզպետարանում: Օրինակ` հանրակրթական դպրոցներն ավելի են ֆինանսավորվել 664 հազ. դրամով, սոցծառայությունները 1.6 մլն դրամի ավել նպաստ են վճարել, շինարակական կազմակերպությունները 5.4 մլն դրևամի աշխատանք չեն կատարել: Նաեւ մարզպետարանում 216 հազ. դրամի ավել գործուղման ծախս է ձեւակերպվել:  

Խախտումներ են հայտնաբերվել նաեւ Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում: Օրինակ` որոշ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք դուրս են մնացել համայնքի հողահարկի եւ գույքահարկի բազաներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ