News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի զորամասերից մեկում ինքնաձիգով իր կոկորդին կրակելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա զինծառայող Սամվել Ավետիսյանը, NEWS.am-ի տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարելուց առաջ հեռախոսով իր ընկերուհու հետ է խոսել: ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյան  անդրադառնալով NEWS.am-ի տեղեկություններին նշեց, որ նախաքննության շահերից ելնելով ոչինչ  չի կարող ասել, սակայն տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34  պրիմ  110 հոդված /ինքնասպանության փորձ/ կատարելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Մ. Սարգսյանի փոխանցմամբ, Սամվել Ավետիսյանը, ով զորակոչվել էր  Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից, ներկա պահին գտնվում է  Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում եւ կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինծառայողներից մեկն իր ինքնաձիգով կոկորդից կրակել է իրեն եւ բարեբախտաբար ողջ է մնացել: Սամվել Խաչատուրի Ավետիսյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Վերջինս բանակ էր զորակոչվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից:

 

 

Տպել
Ամենաշատ