News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինական «Նարոդնա Ռադա»-ն, որը միավորում է 4500 հասարակական կազմակերպությունների, դիմել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` խնդրելով ապրիլի 24-ն Ուկրաինայում հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է «Քաղաքացիական միություն» միջազգային կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, Ուկրաինայի հասարակական կազմակերպությունների խոշորագույն «Նարոդնա Ռադա» միությունն աջակցում է «Հայոց ցեղասպանություն. անպատժելիությունը ծնում է կրկնություն» կլոր սեղանի մասնակիցների նախաձեռնությունը եւ Ուկրաինայի նախագահին խնդրում է ապրիլի 24-ն Ուկրաինայում հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Դիմումում նշվում է, որ XX դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը պատմական ապացուցված փաստ է:
«Միայն ցեղասպանության ճանաչմամբ եւ դատապարտմամբ է հնարավոր կանխել մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը: Նման բան չպետք է կրկնվի երբեք եւ ոչ մի տեղ», -ասված է փաստաթղթում:

Ինչպես արդեն հայտնել էր Analitika.at.ua-ն, ապրիլի 13 -ին Կիեւում` «Ուկրաինսկի Նովինի» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում անցկացվել է «Հայոց ցեղասպանություն. անպատժելիությունը ծնում է կրկնություն» թեմայով կլոր սեղան:

Կլոր սեղանի արդյունքում ընդունվել էր երկրի իշխանություններին ուղղված դիմումի տեքստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ