News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման ուղղությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցեցին ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ-ն, քվերակության նախորդած օրերին, ինչպես նաեւ ամբողջ քվերակության օրը, հետեւեց ընտրությունների ընթացքին եւ կազմակերպեց վերոհիշյալ ուժերի համագործակցությունը ընտրակեղծիքների կանխման եւ բացահայտման նպատակով, այսօր հանդես եկավ համապատասխան հայտարարություններով:

Համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ անկախ դիտորդների եւ լրագրողների դիտարկումները՝ Միասնական շտաբը արձանագրում է, որ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախատումներով: Դրա հետ մեկտեղ ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվերակության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ կասկածելի են նաեւ ընտրացուցակներն ու ընտրություններին մասնկցած ընտրողների պաշտոնապես հրապարակած թվերը:

Հիմնվելով երեք քաղաքական ուժերի, ընտրություններում տարբեր կարագավիճակով ներգրավված անդամների եւ ներկայացուցիչների դիտարկումների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների հրապարակումների վրա՝ Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ