News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի արմատական հատվածը մտադիր չէ լքել Կոնգրեսը: Այդ մասին Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե որքանով են ՀԱԿ պառակտման մասին տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

Զուրաբյանը ափսոսանք է հայտնել, որ այսօր մամուլն իրականության հետ չհամապատասխանով բաներ է գրում:

Նա նաեւ հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե ՀԱԿ-ի արմատական հատվածը մտադիր է լքել Կոնգրեսը` հայտարարելով. «Դուք ընդդիմության մեջ ավելի արմատական մեկին գիտե՞ք: Ես չեմ լքում ՀԱԿ-ը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այս օրերին խմորումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսում: Ըստ այդմ, նշվում էր, թե հնարավոր է, որ առաջիկայում Կոնգրեսի կազմից հեռանան տարբեր գործիչներ, նաեւ՝ որոշ կուսակցություններ ամբողջությամբ: Ենթադրվում է, որ հիմնականում հեռանալու է Կոնգրեսում եղած արմատական, ուժային թեւը՝ նախկին երկրապահական հատվածը: Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց համար լինի անառարկելի հեղինակություն, միեւնույն է, ՀԱԿ-ում դժգոհ են այնտեղի «պալիտբյուրոյից». խոսքը վերաբերում է քաղխորհրդին ու շտաբին, ինչպես նաեւ ներկայում ԱԺ պատգամավորի մանդատ ստացածներին: ՀԱԿ-ում վիրավորվածների թիվը օրեցօր ավելանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ