News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա վերջը համալրել Երեւանի փողոցների տեսախցիկների եւ արագաչափերի թիվը: Այդ մասին հայտնել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը այսօր` մայիսի 11-ին կայացած մամլո ասուլիսում:

Նրա խոսքով` ներկա պահին երեւանյան 20 փողոցներում 30 արագաչափ է տեղադրված, 10 խաչմերուկներում` տեսախցիկներ:

 «Տեսախցիկների եւ արագաչափերի տեղակայման վայրը հայտնի է, վարորդներն այդ հատվածներում մեծ զգուշավորություն են դրսեւորում», - ասել է Հայկ Սարգսյանը: Հայաստանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի կարծիքով` վարորդների նման վերաբերմունքը (սեփական դրամապանակի հանդեպ-խմբ.) կարելի է գնահատել իբրեւ դրական փաստ:  Տեսախցիկների եւ արագաչափերի  տեղադրումից հետո դրանցով բացահայտվել են 48 հազար խախտումներ: Խախտումների փաստով կազմվել են 284 մլն դրամի արձանագրություններ:

Հիշեցնենք, որ գումարի 70% -ը փոխանցվում է  Security dream ընկերությանը, որը, համաձայն Հայաստանի ոստիկանության հետ պայմանավորվածության, տեղադրել է սարքավորումները:  Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը նախատեսվում է եւս 50 արագաչափերի եւ խաչմերուկներում 11 տեսախցիկների տեղադրում: Նաեւ ծրագրվում է արագաչափեր տեղադրել Երեւան-Սեւան եւ Երեւան-Արտաշատ ճանապարհներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ