News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթեց պլուտոկրատիան. փողերի իշխանությունը հաղթեց ժողովրդավարությանը: Այդ մասին Ընտրությունների վերահսկողության միացյալ շտաբի նիստի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` նկատելով, որ երկրում կուսակցությունը, իշխանությունն ու պետությունը նույնական են, այդկերպ էլ ապահովում են իշխանության վերարտադրությունը:

Ռուստամյանի խոսքով, երկիրն անդունդն է գլորվում, եւ իշխանությունների չնչին փշուրները ժողովրդին` ընտրակաշառքի տեսքով, չեն կարող արմատախիլ անել աղքատությունը:

Խոսելով խախտումների մասին, նա նկատել է, թե այդ հարցում մի ամբողջ պետական մեխանիզմ է գործել: Ռուստամյանի կարծիքով, խախտումների բազմաթիվ փաստերին իշխանությունները պատասխանելու են հետեւյալ կերպ, իբր եղել են, բայց այնքան քիչ, որ չեն ազդել ընտրությունների ընթացքի վրա: Այսինքն, իրենց ներկայացրած տեսա- եւ ձայնագրությունները կեղծ են որակելու:

Իշխանությունը նաեւ օգտվելու է անմեղության կանխավարկածից: «Իշխանությունների հաղթանակը պյուռոսյան հաղթանակ է, բավական վտանգավոր եւ վնասակար հաղթանակ, որին հասնելու համար փչացրին եւ նվաստացրին ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ