News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկրապահի օրը հայ ժողովրդի տոնացույցի ամենահպարտ օրն է: Այս մասին, այսօր` մայիսի 11-ին, Եռաբլուրում Երկրապահի օրվա առթիվ իր ելույթում ասաց Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Նշենք, որ Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին (1992-ի այդ օրն է ազատագրվել Շուշին), սակայն այդ օրերին ԵԿՄ նախագահը գտնվում էր ԱՐցախում, ուստի այսօր են այցելել Եռաբյուր պանթեոն:

«Այսօր մենք մեծարում ենք հայի ուժեղ, մարտնչող տեսակին, իր արժանապատվությունը, ընտանիքը, հայրենիքը ազատագրող ու պաշտպանող տեսակին»,-ասաց նա:

«ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում էր. «Միասնականությունը սարեր շուռ կտա»: Մեր ժողովրդի բոլոր հաղթանակները միասնականության արդյունք են: Եթե մենք միասնական լինենք, օտարը չի կարող մեր հետ հաշվի չնստել: Հավատանք ինքներս մեզ, մեր նոր սերնդին, մեր երիտասարդ եւ պատանի երկրապահներին: Կարեւորը ունենալը չի, կարեւորը եղածը պահպանելն ու այն եկող սերունդներին հանձնելն է»,-հայտարարեց Մ. Գրիգորյանն ու ընդգծեց. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայությանը` Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոնների առթիվ, մաղթում խաղաղություն եւ միասնականություն: Փառք Սպարապետին: Փառք նահատակված հերոսներին: Փառք Ձեզ սիրելի երկրապահ ժողովուրդ»:

Նշենք, որ Երկրապահի օրվա կապակցությամբ այսօր` մայիսի 11-ին, Մանվել Գրիգորյանի հետ Եռաբլուր էին այցելել գեներալ-լեյտենանտ Սեդրակ Սարոյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Հայաստանի աֆղանական պատերազմի վետերանների միության ղեկավար, ղարաբաղյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը եւ այլք: Նրանք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Զորավարի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին նրանց հիշատակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ