News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առանց երկրապահների, առանց ազատամարտիկների, առանց կամավորականների մենք չէինք կարող պայքարը սկսել եւ նորմալ հիմքի վրա դնել բանակի կազմավորումը:Այս մասին, այսօր` մայիսի 11-ին, Եռաբլուրում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` շնորհավորելով Երկրապահի օրվա առթիվ: Նշենք, որ Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին (1992-ի այդ օրն է ազատագրվել Շուշին), սակայն այդ օրերին բանակի ղեկավարությունը գտնվում էր Արցախում, ուստի այսօր են այցելել Եռաբյուր պանթեոն:

«Այս օրերին մենք տոնում ենք մայիսյան հաղթանակները, որը մեր համար եռատոն անվանումն է ստացել, որովհետեւ հայրենական մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի ոգեւորությունը մեր պապերի, մեր հայրերի, սխրագործությունները իրենց արտացոլումը ստացան նաեւ մեր սերնդակիցների գործունեության մեջ եւ մենք հաղթանակ տարանք Շուշիում: Շուշիի հաղթանակը մեր ժողովրդի ռազմական միտքն իր գագաթնակետին հասցրեց եւ մենք կարողացանք այդ փայլուն հաղթանակում նաեւ պաշտպանության բանակի` Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմքը դնել եւ կազմավորել պաշտպանության բանակ»,-ասաց նա:

Ս. Օհանյանի խոսքով, Երկրապահի օրը Եռաբլուրում տոնելու խորհուրդն այն է, որ «մենք մեծարում ենք մեր զոհված ընկերներին, մեր սպարապետին, այն մարդկանց, որոնց թափված արյան շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք ազատ ապրել, մարդիկ որոնք պետք է օրըստօրե ստիպեն, որպեսզի մենք արդեն մեր այսօրվա գործունեության մեջ երբեւէ սխալներ թույլ չտանք, որ կարողանանք նրանց գործը հասցնել ավարտին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ