News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ապրիլի 26-ին լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում հրազենային մարմնական վնասվածքներ ստացած 3 պայմանագրային զինծառայողները զոհվել են հակառակորդի դիվերսիոն գործողության արդյունքում:

Հարցին, թե մայիսյան տոներին ընդառաջ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտելով Տաուշի մարզի Մովսես եւ Չինարի գյուղերում, ի՞նչ մեսիջներ էր փորձում փոխանցել, Ս. Հանյանը պատասխանեց. «Դեռեւս մինչեւ տոները նրանք դիվերսիոն հետախուզական գործունեություն ծավալեցին: Նրանք եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ այն սկզբունքները, որի շուրջ մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, մասնավորապես, ուժի չկիրառման սկզբունքը նրանք բազմիցս անգամ խախտել են: Սակայն նրանց այդ գործունեությունը երբեւէ ոչ մի օգուտ չի բերի, որովհետեւ մենք մեր հարաբերություններում միայն բանակցային գործընթաց ենք տեսնում»:

Նախարարի խոսքով, բանակցային գործընթացը պետք է իրականացվի միայն ու միայն խաղաղ պայմաններում առանց ուժի կիրառման, օգտագործելով հակամարտությունների լուծման այսօրվա միջազգային չափանիշները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 27-ին, ժամը 04:15-ի սահմաններում Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ, ովքեր մահացել են: Հայ պայմանագրային զինծառայողների սպանության միակ ականատես` Բերդի 27-ամյա բնակիչ Արկադի Եսայանը «ՀԺ» -ի հետ զրույցում դեպքի մասին որեւէ բան պատմել չի համաձայնել, ասելով, որ դրա իրավունքն առայժմ չունի: «էդ հաստատ ադրբեջանցիներ են եղել, մնացածը ասեկոսեներ են»,- ասել էր Արկադին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ