News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրահայտ «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգյանը հայտարարել է, որ դաստիարակվել է հայկական երաժշտությամբ եւ մանկության տարիներին չի լսել հարդ ռոք:

«Հենց հայկական երաժշտությունն էր, որ ազդել է իմ երաժշտական դաստիրակության վրա: Ծնողներս արվեստի մարդիկ էին. մայրս պարում էր, հայրս` երգում: Ես նաեւ մեծացել եմ արաբական եւ ֆրանսիական երաժշտությունների ազդեցության տակ, քանի որ ապրում էինք Լիբանանում, որը ֆրանսիական գաղութ էր եղել»,- ամերիկյան Noisecreep կայքին տված հարցազրույցում պատմել է Թանգյանը:

Հիշեցնենք, որ հայազգի հանրահայտ ռոք երգչի երրորդ անհատական ալբոմը , որը կոչվում է «Harakiri», կթողարկվի հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ