News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բիշքեկյան զինադադարի հաստատման 18-րդ տարին:

Համաձայնագիրն ընդունվել է եռակողմ ձեւաչափով: 1994  թվականի մայիսի 12-ին  ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հաշտություն են կնքել: Հրադադարի անժամկետ բնույթը հաստատվում է այդ պաշտոնատար անձանց կողմից 1994 թվականի հուլիսի 27-ին ընդունված եռակողմ հայտարարություններով:

Ըստ փաստաթղթի` կողմերը պարտավորվում են պահպանել հրադադարը` ընդհուպ մինչեւ զինված  հակամարտության   դադարեցման վերաբերյալ համաձայնությունը, որը նախատեսում էր ռազմական գործողությունների ամբողջովին դադարեցում:

Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել ձեռք բերված համաձայնությունները: Այսպես,  ընթացիկ տարվա սկզբից ադրբեջանական կողմը շփման գծում հրադադարի  ռեժիմը խախտել է շուրջ 4600 անգամ: Արդյունքը` 5 զոհված եւ 7 վիրավոր հայ զինծառայող:

Տարեցտարի ադրբեջանական կողմն ավելացնում է  խախտումների թիվը: Եթե 2006 թվականին ադրբեջանական կողմը հրադադարի  ռեժիմը խախտել էր շուրջ 600 անգամ, ապա 2007 թվականին` 1400, 2008-ին` 3500, 2009-ին` 4600, 2010-ին` 12600 անգամ:

Ընդ որում, ադրբեջանական կողմը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահող երկրների բազմաթիվ կոչերին, հրաժարվում է դիպուկահարներին  հեռացնել շփման գծից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ