News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, մայիսի 11-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Ուլնեցի եւ Ահարոնյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 44-ամյա Գոհար Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ս/թ հունվարի կեսերին նա իր ծանոթ մի կնոջ տնից խաբեությամբ վերցրել է «Նոութբուք» համակարգիչ եւ բջջային հեռախոս՝ վերանորոգելու եւ հետ վերադարձնելու նպատակով, սակայն չի վերադարձրել:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ