News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, մայիսի 9-ին, այցելել է Պավիա` Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման եւ ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակի կապակցությամբ Պավիայի պատմական Վիսկոնտեո ամրոցում /Castello Visconteo di Pavia/ հայկական խաչքարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:  

Արարողությանը ներկա էին Պավիայի քաղաքային իշխանությունների, հասարակության ու իտալահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառման սկզբում ելույթներով հանդես են եկել Պավիայի քաղաքապետ Ա.Կատտանեոն եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը:   Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի բացառիկ պատմությանն ու մշակույթին, նշելով, որ «Պավիան հարստացավ հայկական խաչքարի տեղադրմամբ, որը շոշափելի հավելում է մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը»:

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հերթին ասել է, որ 14-րդ դարի իտալական այս ամրոցի գրադարանում ստեղծագործել է հանրահայտ բանաստեղծ Ֆ.Պետրարկան, նրա սրահների մանրանկարները ստեղծվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից, ուստի ամրոցի մուտքի մոտ տեղադրված «հայկական խաչքարը գտել է իր արժանավայել տեղը ու իր նպատակին համապատասխան էլ ավելի կսրբացնի այս պատմական վայրը»:

Այնուհետեւ խաչքարը, որը նվիրաբերվել էր քույր քաղաք Պավիային Գյումրիի քաղաքապետարանի կողմից, օծել են Պավիայի Կաթոլիկ ու Իտալիայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները:  Միջոցառումն ավարտվեցլ է Իտալիայի, ՀՀ-ի եւ ԼՂ-ի պետական օրհներգերի կատարմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ