News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ես իրականում դեմ եմ, որ ՀԱԿ-ը վերցնի մանդատները եւ գնա խորհրդարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ` մանդատները վերցնելու որոշումը կայացրել են այն մարդիկ, ովքեր գնում են այդ քայլին, Կոնգրեսում մանդատները վերցնել, չվերցնելու վերաբերյալ քննարկում չի եղել:

Ինչ վերաբերում է այդ հարցի վերաբերյալ ունեցած դժգոհության պատճառով ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարին, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իմ քաղաքական որոշումների մասին անպայման կտեղեկացնեմ, երբ պետք լինի, ժամանակը գա, ամեն ինչ կասեմ»:

Նշենք, որ երբ 2007թ  «Ժառանգությունը» եւս 7 մանդատ էր ստացել, ներկայիս ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այն ժամանակ հայտարարում էին, որ պետք է նրանք հրաժարվեն մանդատներից, քանի որ դրանք վերցնելով եւ խորհրդարան գնալով կլեգիտիմացնեն ընտրությունների արդյունքները: Իսկ այսօր ՀԱԿ-ը որոշել է վերցնել մանդատները:

Միաժամանակ Կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ կարծում է, որ դրանք չեն արտահայտում ժողովրդի կամքը եւ անցել են կոպիտ խախտումներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ