News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սեւանա լճի «Ճայերի կղզի» կոչվող հատվածում շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետեւանքով ջրում են հայտնվել երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ լրավական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

14.30-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երեւանի բնակիչներ Արթուր եւ Հարություն Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ օգնություն:

Ժամը 15:20-ին ջրափրկարարները ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Սեւան լճից դուրս են բերել 6 հոգու երեք ռետինե նավակներով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ