Մոսկվայում անցած տարի նոյեմբերին անհետացած 19-ամյա Դավիթ Արիստակեսյանին մահացած են գտել Մոսկվա գետում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Դավիթի մահվան պատճառների եւ հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ: Սոցիալական ցանցերում Դավիթի հիշատակին նվիրված խմբերը նշում են, որ նրա մարմինը ջրի տակ է գտնվել 4-6 ամիս:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 19-ամյա Դավիթ Արիստակեսյանն անհետացել էր նոյեմբերի 14-ին, մետրոյի Պրոլետարսկայա կայարանի մոտից: Ծնողները չեն բացառում, որ նա կարող էր սքինհեդների զոհ դառնալ: