News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին Կիեւում կկայանա ուկրաինացի պատմաբան Նադեժդա Նիկիտենկոյի «Ցարգրադից Կիեւ. Աննա Պորֆիրորոդնայա: Իմաստուն, թե՞ անիծված» գրքի շնորհանդեսը, որտեղ մանրամասն պատմվում է Աննա արքայադստեր հայկական արմատների մասին: 

Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է Մշակութային կապերի հայկական միության  (ՄԿՀՄ) փոխնախագահ եւ «Փարաջանով-Արտ» նախագծի համակարգող Ելենա Հովհաննիսյանը,  Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1025-ամյակին նվիրված գիրքը հիմնված է  միջնադարյան բազմաթիվ աղբյուրների վրա: Այն ինքնատիպ պատմափաստագրական  նյութ է` բաղկացած վեպից եւ քաղաքական դետեկտիվից: Գիրքն արտացոլում է X դարի կեսերի եւ  XI դարասկզբի իրադարձությունները:  Հեղինակն ընթերցողին տանում է  Բյուզանդիայի եւ Կիեւյան Ռուսիայի փայլուն եւ առեղծվածային  ժամանակահատվածը:

Առաջին անգամ  պատմավեպի հերոսուհու դերում հանդես է գալիս  բյուզանդական  Աննա արքայադուստրը` Ռուսաստանի  իշխան  Վլադիմիր Մեծի կինը: Հեղինակը նաեւ ներկայացնում է  Բորիսի եւ Գլեբի սպանության իր տարբերակը:

Գիրքը հրատարակվել է Մշակութային կապերի հայկական միության  (ՄԿՀՄ) աջակցությամբ:

Շնորհանդեսից հետո մասնակիցների համար կներկայացվի  Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանության օրոք արված դիմանկարը» ֆիլմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ