News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդը նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին` խնդրելով միջոցներ ձեռնարկել հայկական հուշարձանների պահպանության եւ Թբիլիսիի հինգ եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցով:

Վիրահայոց թեմից, նշված հինգ եկեղեցինեի ցուցակում նշվում են Սուրբ Նորաշեն (կառուցված 1467 թ.), Սուրբ Նշան (կառուցված 1703 թ.), Մուղնեցոց Սուրբ Գեւորգ (կառուցված 1356 թ.), Երեւանցոց Սուրբ Մինաս (կառուցված 1790 թ.), Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (կառուցված 1775 թ.) եւ Ախալցիխեի Սուրբ Նշան (կառուցված 1862 թ.) եկեղեցիները: Այս մասին զեկուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ՀՀ մշակույթի նախարարություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 14-ի լուսադեմին փլվել է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու (կառուցվել է 1703 թ) զանգակատունը, որի կամարները զարդարված էին հայտնի նկարիչներ Հովնաթանյանների որմնանկարներով:

Նախնական վարկածով` փլուզման պատճառը երկու օր առաջ Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրեւն է:

Իրավիճակի մասին տեղեկացվել է Վրաստանի համապատասխան մարմիններին, եւ վաղ առավոտից Հուշարձանների պահպանության գործակալության մասնագետները եղել են փլուզման վայրում, ուսումնասիրել եւ հանձնարարել են կոնստրուկտորներին եկեղեցու վերականգնման նախագծերում կատարել փոփոխություններ:

Նշենք, որ Թբիլիսիի Սերեբրյաննայա փողոցում տեղակայված է հայկական Սուրբ Նշան եկեղեցին արդեն զգալի տուժել էր 2012թ. հունվարի 2-ի եւ 9-ի հրդեհների հետեւանքով: Դրանից հետո Թբիլիսի էր ուղարկվել Հայաստանի մշակույթի նախարարության փորձագիտական խումբը: Վրացական իշխանությունների հետ եկեղեցին վերականգնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ