News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆեսբուքից օգտվողների թիվը վերջին 6 ամսում աճել է ավելի քան 60 680-ով` հասնելով 280.340-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է socialbakers.com կայքից: Ըստ այդ կայքի ներկայացրած վիճակագրության` Հայաստանում  սոցցանցից օգտվողների 47 տոկոսը տղամարդիկ են, 53 տոկոսը` կանայք,  իսկ օրինակ` Աֆղանստանում սեռերի միջեւ հարաբերակցությունը այս հարցում 84 եւ 16 տոկոս է, Մոլդովայում` 44 եւ 56 տոկոս:

Հայկական  ֆեյսբուքի ժողովրդագրական պատկերը ցույց է տալիս, որ սոցցանցից օգտվողների ամենամեծ տարիքային խումբը կազմում են 18-24 տարեկան անձինք` 100 922 մարդ (37 տոկոս), դրան հաջորդում են 25-34 տարիքային խմբի մարդիկ (29 տոկոս), իսկ 34-44 տարեկան օգտատերերը կազմում են ընդամենը 10 տոկոս, 55-64 տարիքային խմբի մարդիկ` 2 տոկոս:

Համեմատելով Հայաստանում ֆեյսբուքի տարածվածությունը նմանատիպ երկրների հետ` պետք է փաստել, որ մեզ մոտ  տարածվածությունը 0,12 տոկոսով բարձր է, քան Հարավային Աֆրիկայում է եւ 0,25 տոկոսով ցածր` քան Բութանում:

Ի դեպ, 2012թ տվյալներով` Ֆեյսբուքն ունի ավելի քան 850 միլիոն օգտատեր:

Ըստ մայրցամաքների` ամենամեծ օգտատերերի բանակը Եվրասիայում է, այնուհետեւ` Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում եւ սրանց համեմատությամբ զգալիորեն քիչ` Աֆրիկայում եւ Ավստրալիայում: Ըստ երկրների վիճակագրության` բնակչության թվաքանակի սկզբունքով` Ֆեյսբուքից ամենաշատը օգտվում են ԱՄՆ-ում` բնակչության ավելի քան 50 տոկոսը, ապա Բրազիլիայում` մոտ 23 տոկոս, իսկ հետո Հնդկաստանում, Ինդոնեզիայում եւ Մեքսիակում: 200 երկրների տվյալները ներկայացնող այս աղյուսակում Հայաստանը 116-րդ հորիզոնականում է: Հայաստանում  ֆեյսբուքից օգտվում է 280.340 օգտատեր, որը կազմում է բնակության 9,45 տոկոսը: Ինչ վերաբերում է քաղաքների վիճակագրությանը, ապա հայաստանյան որեւէ քաղաք ընդգրկված չէր այս ցանկում, փոխարենը առաջին հնգյակը ուներ այսպիսի պատկեր`  Բանգկոկ, Ջակարտա. Ստամբուլ, Լոնդոն եւ Բոգոտա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ