News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում կազմակերպվել է Miss World League Of Beauty and Fashion 2012 մրցույթը, որին մասնակցում է նաեւ ներկայացուցիչ Հայաստանից։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Բոդրումում անցկացվող մրցույթին մասնակցում են 22 երկրների գեղեցկուհիներ, որոնց հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել Աշխարհի գեղեցկության մրցույթին։

Մրցույթից առաջ գեղեցկուհիները տեսախցիկների առաջ փորձնական ելույթ են ունեցել։

Miss World League Of Beauty and Fashion 2012 մրցույթը տեղի կունենա մայիս 18-ին Բոդրումի Camelot Boutique հյուրանոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ