News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռիի մարզում, այսօր` մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, ժամը 19:00-ի սահմաններում Օձուն գյուղի բնակիչ, 57-ամյա Ստեփան Մնացականյանը Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին «ԳԱԶ-24» մակնիշի 02 ՕՏ 559 համարանիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 30 մետր բարձրությունից ընկել ձորը` գնացքի ռելսերի վրա:

Մեքենայում վթարի պահին եղել է միայն վարորդը, որը բարեբախտաբար չի տուժել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության 5-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտիւ աշխատակիցները հրամանատարի տեղակալ Մարտուն Բալայանի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ