News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի, ով տեղում կծանոթանա Սուրբ Նշան եկեղեցու ներկայիս վիճակին, որի զանգակատունը փլուզվել է մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը` ջրհեղեղից:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ փլուզվել է Սբ.Նշան եկեղեցուն կից զանգակատունը, որի պատճառ է հանդիսացել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրեւները:

Նշենք, որ այս տարվա հունվար ամսին ձեռքբերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն, վրացական կողմը ապրիլի վերջին ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել Սբ Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագիծը` հայկական կողմի մասնագիտական կարծիքի համար:

Հաշվի առնելով նոր իրավիճակը` եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը, ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի, ով տեղում կծանոթանա հուշարձանի ներկայիս վիճակին, վրացի մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները եւ կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն: Մասնագիտական կարծիքը հաշվի կառնվի ներկայացված նախագծի լրամշակման եւ վրացական կողմի հետ համատեղ քննարկումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ