News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանություններն արգելել են ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի`Ջակարտայում նախատեսված համերգը` մահմեդական կրոնական կազմակերպության պահանջով: Համերգը պետք է կայանար հուլիսի 3-ին:

Չնայած որ բոլոր 52 հազ. տոմսերը վաճառվել էին, ազգային ոստիկանությունը հայտարարել է, որ համերգը տեղի չի ունենա, հաղորդել է  NEWSru.com-ը:

Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ սադրանքի սիրահար երգչուհու համերգը բացասաբար կարող է անդրադառնալ երիտասարդների վրա: «Մենք թույլ չենք տա, որ նա ոտք դնի մեր հողի վրա, եւ թող չհամարձակվի իր սատանայական ազզդեցությունը տարածել մեր երկրում: Նրա ոճը գռեհիկ է, նրա ոչ պարկեշտ հագուստը մեր երեխաների մեջ կավերի բարոյականության զագացումը»,-հայտարարել են կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համերգի կազմակերպիչ Big Daddy ընկերության ղեկավար Մայքլ Ռուսլին ծիծաղելի է համար այդ մեղադրանքները եւ հայատարարել, որ պատրաստվում են համերգի եւս երկու հազ. լրացուցիչ տոմս թողարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ