News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, մայիսի 15-ին, հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին: Երկուստեք արձանագրվել է հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման եւ ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում` նաեւ նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով:

Դեսպան Մանուկյանը եւ Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը քննարկել են նաեւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:

Նույն օրը մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, ոչ ծանր եւ ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված ՀՀ քաղաքացիների` առաջիկայում ներման եւ ազատ արձակման հնարավորությանն առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ