News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ նշում է, որ դեռեւս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ:

Օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռեւս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների եւ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ գրություն է ուղարկել Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով վիճահարույց խնդիրների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները: Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների համար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաեւ համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից եւ մարդկանց իրավունքների խախտումներից»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ