News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխատեսել էին, փորձագետները շատ մոտ կանխատեսումներ էին արել: Նման կարծքի է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանեւսկին, այսօր` մայիսի 17-ին, «Հայաստանի ընտրությունների արդյունքները. Հայ-ռուսական երկխոսության նոր փո՞ւլ» խորագրով հեռուստակամուրջի ժամանակ:

Նրա խոսքով, հատկանշական է, որ դիտորդների գնահատականները շատ դրական են եղել: «Կա անվստահություն ընդդիմության կողմից: Հասարակության մի մասը քննադատաբար է տրամադրված, բայց դա բնորոշ է բոլոր երկրներին: Ընդդիմությունը հազվադեպ է գոհ լինում ընտրությունների արդյունքներից»,-նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, նրա խոսքով, թեեւ կտրուկ փոփոխություններ չեն լինի, բայց հնարավոր են որոշակի նյուանսների փոփոխություններ տեղի ունենան, այդ թվում կապված, մասնավորապես, Սիրիայում եւ Իրանում իրավիճակի վերաբերյալ կողմերի արձագանքների հետ:

«Հայ-ռուսական համագործակցությունը երկար ժամանակահատված է կայունություն է դրսեւորում: Չեմ տեսնում որեւէ գործոն, որը կարող է սասանել դա: Բայց նյուանսների փոփոխություններ կլինեն»,-կարծում է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ