News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն ընտրություններում ստանալով 44 տոկոս ձայն գնում է կոալիցիայի, քանի որ գիտակցում է, որ իրականում ունի 1 տոկոս: Այս մասին, այսօր` մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, համոզմունք հայտնելով, որ իշխող կոալիցիա անպայման կկազմի:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ի տարբերություն 2008-ի ընտրությունների, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 22 տոկոս ձայն հավաքեց, այս անգամ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ստացավ ընդամենը 7 տոկոս ձայն, Գ. Եղիազարյանը մեղքը գցեց ընտրակաշառքների վրա: Նա դժգոհեց նաեւ, ինչպես ինքը բնութագրեց, գառան դիմակով դիտորդներից, հավելելով, որ օրինակ իր վստահված անձանցից 35-ը հրաժարվել են լինել վստահված անձ, պատճառաբանելով, թե շարունակելու են ապրել այս երկրում:

Գ. Եղիազարյանը փոխանցմամբ, եղել են նաեւ դեպքեր, որ քաղաքացին իրենց ձայն չի տվել, պատճառաբանելով, թե խոստացել են, որ իրենց գյուղացի Պողոսին դուրս կհանեն բանտից:

ՍԴՀԿ անդամը նշեց նաեւ, որ ԲՀԿ-ն իր դեմ աշխատել է նույն կերպ, ինչպես ՀՀԿ-ն: Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, նա պատասխանեց. «Սահմանդրական ճանապարհով` մարդիկ զենքով գնալու են  իշխանության դեմ, մենք էլ  գնալու ենք ասենք. «Զենքով չի կարելի, թողեք թող գնան էստեղից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ