News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կայքն ամենաթափանցիկն է պետական մարմինների կայքերի շարքում:

Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած զեկույցում, որն այսօր` մայիսի 17-ին, լրագրողներին ներկայացրեց Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Դիտարկումն անցկացվել է 52 կայքերի շրջանում` Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի (ԱՄՆ) աջակցությամբ:
Առաջին հնգյակում են նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարարության, ՏՄՊՊՀ-ի, Կրթության եւ գիտության նախարարության եւ Կենտրոնական բանկի կայքերը:

Կայքերի հիմնական թերությունը թափուր պաշտոնների եւ դրանք լրացնելու, բյուջետային միջոցների ծախսման, ներքին եւ արտաքին ստուգումների վերաբերյալ տեղեկատվության պակասն է: Բավարար չէ նաեւ բյուջետային ծախսերի ու տենդերների, օրինաստեղծ գործունեության եւ մարդու իրավունքների  պաշտպանության մասին տեղեկատվությունը:

Ըստ զեկույցի, հետնապահների շարքում են ԱԻՆ-ի եւ ՀՌԱՀ-ի կայքերը: «ՀՌԱՀ-ի կայքում գրեթե ոչ մի տեղեկատվություն չկա, նույնիսկ վերջին մրցույթների մասին: Ակնհայտ է, որ կայքը լուրջ վերափոխումների կարիք ունի»,-նշել է Մելիքյանը:

Հետազոտության արդյունքներով, թափանցիկության 50 տոկոսանոց շեմը հաղթահարել են միայն ՏԿՆ-ի (57,2 տոկոս) եւ Գլխավոր դատախազության (55,58 տոկոս) կայքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ