News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը բոլոր առումներով գտնվում է կայունության գագաթնակետին: Նման կարծիք է հայտնել Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը մայիսի 17-ին «Ընտրությունների արդյունքները Հայաստանում. ռուս-հայկական երկխոսություն, նոր փո՞ւլ» հեռուստակամուրջի ընթացքում:

Փորձագետի խոսքով, խոսքը ոչ միայն ներքին, այլեւ արտաքին կայունության մասին է` չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ որոշակի հարցերի առկայությանը: Գրիգորի Տրոֆիմչուկն այդ կապակցությամբ հիշեցրեց այն ձեւակերպումը, որ տվել էր Դմիտրի Մեդվեդեւը ռուս-հայկական հարաբերությունների կապակցությամբ` դաշնակցային: «Դա վստահության առավել բարձր աստիճան է»,- ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքով, միակ պահը, որ կարող է ստուգել այդ հարաբերությունների ամրությունը, կարող է դառնալ ուղիղ պատերազմը: Դա ցանկալի չէ, եւ ջանքեր են գործադրվում` թույլ չտալու նման զարգացումը, ասել է փորձագետը:

Տրոֆիմչուկը նաեւ տարակուսանք է հայտնել հայաստանյան ընդդիմության` հեղափոխություն անելու պահանջի շուրջ:

«Հեղափոխությունը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի վայրկենական հանձնման»,- վստահ է փորձագետը: Անդրադառնալով փետրվարին նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականությանը` փորձագետն ասել է,թ ե դա նույնն է, որ Բորիս Ելցինն ու Եգոր Գայդարը կենդանի լինեին եւ առաջադրվեին: «Դա լիակատար աբսուրդ է»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ