News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու իր կինը` Լիբբին, իրենց տպավորություններն են կիսել երկրի հարավ կատարած քառօրյա այցելությունից հետո, իրենց տեսաբլոգում: Նրանք եղել են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում:

Լիբի Հեֆերնը մասնավորապես նշել է. «Ճանապարհն ուղղակի գեղատեսիլ էր: Մենք Հայաստանում ենք հոկտեմբերից, եղել ենք Հայաստանի հյուսիսում եւ մինչեւ այժմ շուրջբոլորը ամեն ինչ գորշ էր, իսկ այս անգամ ողջ ճանապարհին ծաղկած ծառեր էին, թփեր ու կանաչ: Այս անգամ Հայաստանը բոլորովին նոր գույներով էր ներկայանում»:

Ջոն Հեֆերնն էլ հավելում է. «Մեր այցը շատ լավ անցավ, հանդիպեցինք հոյակապ մարդկանց հետ: Այցի հետ կապված երեք հիմնական խնդիր ունեինք: Նախ` ցանկանում էինք ավելի մոտիկից ճանաչել այդ կողմերում դեսպանության հետ համագործակցող մեր լավ գործընկերներին, հանդիպեցինք մի քանի լավ համայնքապետերի, ովքեր լավ գործեր են անում իրենց համայնքների եւ բնակավայրերի համար, հանդիպեցինք քաղաքացիական հասարակության եւ հ/կ-ների ներկայացուցիչների ու ղեկավարների հետ, ովքեր գտնում էին, որ այդ կառույցները առավել քան երբեւէ ուժեղ, արդյունավետ են գործում:

Երկրորդ` մենք ցանկանում էինք ծանոթանալ ԱՄՆ Կառավարության օժանադակությամբ իրականացված աշխատանքներին եւ ծրագրերին, այցելեցինք գյուղատնտեսական մեկ-երկու ծրագիր, որոնք շատ արդյունավետ էին, ապա մենք որոշ ժամանակ էլ անցկացրինք Խաղաղության կորպուսի կամավորների հետ»:

Լիբի Հեֆերնը նշում է, որ ինքը սպասում էր կամավորների հետ հանդիպմանը, քանի որ մի երկու ամիս  առաջ հանդիպել էր նրանց ու խոստացել, որ իրենց շոկոլադային թխվածք է տանելու: «Ես կատարեցի իմ խոստումը եւ մենք տեսանք կամավորների աշխատանքը տեղերում: Նրանք աշխատաում են դպրոցներում, կանանց կենտրոններում եւ  նրանց աշխատանքը գովեստի է արժանի»,-ասել է նա:

«Այսպիսով, մեր երկրորդ խնդիրը ամերիկյան արտաքին օժանադակությամբ իրականացված ծրագրերին ծանոթանալն էր: Եվ իհարկե, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները Հայաստանում, մեր երրորդ խնդիրն էր պարզել,թե ինչպիսի տրամադրություն է տիրում, ինչպես են ընթանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, մենք հանդիպումներ ունեցանք ոչ միայն իշխանական կոալիցիայի, այլ նաեւ ընդդիմադիր բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների, ընտրական պաշտոնյանների հետ:

Այնտեղ տրամադրվածությունը դրական էր, կար լավատեսություն, որ ընտրությունները կանցնեն հարթ ու խաղաղ, ինչպես նաեւ կլինեն ազատ եւ արդարացի: Դեռ կային որոշ մտահոգություններ վարչական ռեսուրսի չարաշահումների հետ կապված, բայց հիմնականում դրական ու լավատեսական տրամադրություններ են կապված այս ընտրությունների անցկացման հետ: Եվ մի եզրափակիչ խոսք, ավելի ճիշտ հրավեր, այս այցի օրերին ես միացա Twitter սոցիալական ցանցին, եւ այնտեղ կիսում էի իմ տպավորություններն այցի վերաբերյալ, տեղադրում լուսանկարներ: Հրավիրում եմ բոլորին միանալ ինձ Twitter-ում (@AMBHeffern) եւ եկեք հետեւենք միմյանց այնտեղ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ