News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին Թբիլիսիում բողոքի երթ տեղի կունենա ի պաշտպանություն  Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի մենաստանի, քանի որ դրա տարածքի մի մասը մայիսի 6-ից զբաղեցրել են ադրբեջանական սահմանապահները: Երթի ժամանակ նստացույցեր կլինեն Ադրբեջանի դեսպանատան եւ Վրաստանի ԱԳՆ-ի մոտ:

Ստեղծվել է «Պաշտպանիր Դավիթ Գարեջին» խումբը: Խմբի մասնակիցները դեմ են հանդես գալիս նաեւ  արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանդաձեի եւ մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկա Ռուրուայի հայտարարության դեմ, որոնք ընդունել են Ադրբեջանի պահանջները 6-րդ դարի յուրահատուկ վանական համալիրի տարածքի նկատմամբ: 

Ակցիայի նախաձեռնողները վրացական պաշտոնյաների դիրքորոշումն անվանում են «անհիմն, չփաստարկված, վիրավորական», հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Վանքի վրաց պաշտպանները մայիսի 17-ի իրենց հայտարարության մեջ պահանջել են մինչեւ մայիսի 31-ը, երբ նշվում է Գարեջիի սուրբ Դավիթի հիշատակի օրը, հրապարակել այդ թեմայով Ադրբեջանի հետ բանակցությունների բոլոր նյութերը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սահմանապահ դիրք է տեղակայել Դավիդ Գարեջի վանական համալիրի վիճահարույց տարածքում` Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք:  Դա տեղի է ունեցել մինչեւ վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովի աշխատանքների ավարտը: Ըստ հոգեւորականների`  ադրբեջանական սահմանապահները  վրաց զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս  համալիրի մի մասն այցելել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ