News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եկատերինբուրգում սկանդալ է հասունանում Ադրբեջանի հյուպատոսի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման շուրջ: Տեսագրությունը արել էր Եկատերինբուրգցի իրավապաշտպան եւ բլոգգեր Կիրիլ Ֆորմանչուկը:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է դիվանագիտական համարներով մեքենան խախտում կանոնները, անցնում կարմիր լույսի տակով, մի քանի անգամ անցնում հանդիպակաց հատված: Կիրիլը փորձել է լուսանկարել մեքենան, սակայն վարորդը հետապնդել է նրան: Մեքենան փորձել է ճզմել Կիրիլի մեքենան, սպառնալ: Ֆորմանչուկն այդ պահին չի իմացել, որ մեքենայում Ադրբեջանի հյուպատոս Մահմուդ Ահմեդովն է:

Նույն օրը երեկոյան Ֆորմանչուկի տուն են եկել մի քանի տղամարդիկ եւ սկսել սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով: Ֆորմանչուկը տանը չի եղել, իսկ մայրը չի բացել դուռը:

Արտգործնախարարությունում հայտնել են, որ տեղյակ են հյուպատոսի եւ իրավապաշտպանի ընդհարումից, Մահմուդովից պարզաբանումներ են ստացել եւ համապատասխան հարցում արել Սվերդլովսկի մարզի վարչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ