News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Սեկերինսկան նամակ է հղել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ շնորհակալություն է հայտնում ընտրությունների ընթացքում իրենց աջակցելու համար:

Նամակում ասվում է.

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին, ինչպես եւ ոստիկանության տարածքային մարմիններին այն աջակցության համար, որը տրվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում:  Կցանկանայի արտահայտել իմ հատուկ գոհունակությունը ընտրական փուլում, Առաքելության գործնեության ողջ ընթացքում գերազանց համագործակցության համար` ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, ՀԿԱՎ պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանին, շտաբի ՄՀՎ արարողակարգի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սեդրակյանին: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ ապագայում եւ ամենայն բարիք Ձեր շատ պատասխանատու գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ