News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում գեյերի եւ լեսբուհիիների պաշտպանության առաջին երթն սկսվել է զայրացած քաղաքացիների լեզվակռվից եւ ավարտվել կռվով եւ ձերբակալություններով:

Ինչպես  «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական գործակալությանը հղում անելով հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը, երթն իրականացվում էր քաղաքի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում մայիսի 17-ի` հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա նշելու կապակցությամբ:

Երթի մասնակիցը մամուլին պատմել է, որ գեյ է, ինչի պատճառով  շատ ապրումներ է ունենում հասարակության կողմից դրա նկատմամբ վիրավորական վերաբերմունքի պատճառով: Նա բացատրել  է, որ այդ պատճառով է դուրս եկել բողոքելու:

Երթի մասնակիցներն ասել են, որ չեն ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել ակցիայի  հակառակորդների հետ: Այնուամենայնիվ,  երթն ավարտվել է նրա մասնակիցների` շարքային թբիլիսցիների եւ մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բախմամբ, որոնք բողոքում էին նույնասեռականների երթի դեմ եւ ցուցարարներին չեն թողել Ռուսթավելիի պողոտա: Դրանից հետո տասնյակ ոստիկաններ բաժանել են կռվողներին, մի որոշ ժամանակով ձերբակալել են  ակցիայի կազմակերպիչներին: Դրանով երթն ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ